Սկսում ենք հոդվածների շարք, որով կպատկերացնենք, թե ի՞նչ և ինչպե՞ս կգրեր այս օրերի իրադարձությունների մասին Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակեր գործել, որպես «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր։
(Ն. Փաշինյանի հոդվածը «Հայկական Ժամանակ» օրաթերթում դեկտեմբեր 2020, ֆուտուրիստական)
Այդ ինչպե՞ս է, որ անընդհատ խաղաղություն ենք ցանկանում, իսկ արդյունքում ՝ պատերազմ հնձում: Չե՞նք տեսնում, որ «Վերջին մարդու»՝ «խաղաղության» քաղաքականությունը պատերազմի հիմքերն է ամրացնում: Տիգրան Հայրապետյան 1992
Մահազդ. դասականի մարգարեությունը այլևս իրականություն է, վերջին մարդը ցանկացավ, կամ ավելի ճիշտ խոստացավ մեզ բոլորիս խաղաղություն ու հնձեց պատերազմ։ Պատերազմ, որը հնձեց մի պայծառ սերունդ, հինգ հազարին մոտ զոհեր, հարյուրներով անհետ կորածներ ու գերեվարվածներ, մի քանի հարյուր հաշմանդամներ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, խեղված հազարավոր ճակատագրեր, հուսալքված, դեպրեսիվ, պառակտված հասարակություն։
Եվ ես, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանս հայտարարում եմ, որ ինձ ու ձեզ, մեզ բոլորիս դավաճանել են։ Դավաճանել են ամենաստոր ձևով, դավաճանել են երբ սուտ են խոսել, դավաճանել են, երբ ռազմաճակատում տիրող իրավիճակը ներկայացնելու փոխարեն մի բազմակի օգտագործման խոսնակի հանրագրով մեզ բթացրել են իրենց #ՀաղթելուԵնք ռազմահայրենասիրական ֆեյք կոչով։ Դավաճանել են, երբ հրապարակային խոստում-երդումը դրժելով մեկ գիշերում, մեկ ստորագրությամբ հանձնել են Արցախի շուրջ գոյություն ունեցող անվտանգության գոտին, չքնաղ Հադրութն ու անդրկովկասի մարգարիտը՝ անառիկ Շուշին։ Դավաճանել են, երբ նախորդների հետ անպտուղ ու հիվանդագին մրցակցության մոլուցքում, իրենց առավելությունն ընդգծելու համար կեղծել են թե վերջին երկուս ու կես տարվա ընթացքում ավելի շատ սպառազինություն են գնել քան նախորդ տարիներին։ Դավաճանել են, երբ գիշերով գաղտագողի ստորագրված ղազագրի մեջ ոչ մի հստակ հիշատակում չեն արել մեր գերեվարված եղբայրների վերադարձի ժամկետների ու մեխանիզմների մասին։ Դավաճանել են, երբ երկուս ու կես տարի շարունակ մեզ հայերիս, հայաստանում ապրող թե սփյուռքում բաժանել են նախկինների ու ներկայենրի, սևերի ու սպիտակների, լավի ու վատի։ Դավաճանել են, երբ առողջ տրամաբանությանը հակառակ հետևողականորեն փչացրել են մեր արտաքին քաղաքականությունը, երբ ձախողել են մեր հարաբերությունները միակ ռազմավարական գործընկերոջ հետ, երբ, կներեք կոպիտ համեմատության համար, արջի քոթոթի մանկամտությամբ խաղացել են հոր ամորձիների հետ։ Դավաճանել են, երբ անբովանդակ, տմարդի կադրային քաղաքականության արդյունքում առաջին պլան են բերել ամբարտավան, մեծախոս, լոպազ ու դատարկ կիսամարդկանց, որոնք իրենց խեղված մանկական հոգեբանական բարդույթներով են առաջնորդվել իրենց վստահված ոլորտները համակարգելուց, այլ ոչ առողջ տրամաբանությամբ։ Դավաճանել են, երբ խորհրդարանը լցրել են հիմնականում ձախողակներով, դատարկախոս, անսկզբունքային, անինքնասեր անհաջողակներով, (թերևս միակ բացառությունը այն մարզիկն էր որ իր մկանների շնորհիվ կյանքում ինչ որ բարձունքի հասել էր)։ Դավաճանել են, երբ հայտարարել են, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի հայաստանի, արցախի ու ադրբեջանի ժողովրդի համար։
ԴԱՎԱՃԵՆԵԼ ԵՆ։
Եվ տեսեք հիմա լկտիության ու ցինիզմի աստիճանը, լսեք, կարդացեք ինչ է ասում գլխավոր դավաճանը, հայի վերջին տականքը։ Բոլորը՝ բոլորս մեղավոր ենք հավասար։
Բայց եկեք հստակ արձանագրենք, այդ մեծ ավտոբուսի ղեկին, որը ստոր դավաճանը վթարեց, եղել է միայն նա։ Նա է նստած եղել մեր հայրենիք կոչվող ավտոբուսի ղեկին, նա է մեզ անպատասխանատու, հարբեցող վարորդի պես տարել ու անդունդից ցած նետել։ Նա է իր մեծախոսությամբ, լակոտական լոպազությամբ մեզ հասցրել այս օրվան ու դեռ համարձակություն ունի, դեռ հոխորտում է մեզ վրա, դեռ մատ է թափ տալիս, դեռ պատրաստվում է մեզ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներից, որ իր ձևակերպմամբ վնգստում ենք, սատկացնել պատերի տակ։ Ու տեսեք նրա բուն հարցից խուսանավելու՝ կրուտիտ լինելու փորձերը, էլի նույն երգը, էլի նախկիններ, էլի թալան։ Լավ համաձայն ենք, թալանել են, կերել ու լափել են, բա դու երկուս ու կես տարի ինչ էիր անում։ Ի՞նչով էիր զբաղված, բա երկուս ու կես տարում չկարողացար մեր պատկերավոր ացած պետականությունը՝ ավտոբուսը, կարգի բերեիր։ Խադավոյը չես ձգել, յուղը ժամանակին չես փոխել, եդ մեծ ու ծանր մեքենան ավելի լավ վարել չես սովորել։ Եկեք արձանագրենք, որ վերջին մարդը մարդ չէ, նա անինքնասեր, փոքրոգի ժուլիկ է, որն ինչ որ չար կատակի արդյունքում հայտնվել է մեր երկրի ղեկին, և որպես մորթապաշտ ժուլիկ, այս համազգային խայտառակությունից հետո նա ինքնասպան լինելու կամ երկրից փախնելու փոխարեն փորձում է մեզ մոլորեցնել, մեզ կռվացնել, մեզ նորից բաժանել։ Բաժանի որ տիրի, որովհետև բաժանելու դեպքում է նա միայն կարողանում տիրել։ Դավաճանը պետք է հեռանա, դավաճանը մեր մեջ տեղ չունի, դավաճանը այլևս քաղաքական դիակ է, որի անունը անկասկած կմնա պատմության մեջ որպես ստահակ, ով տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը վերածեց ավերակների, ով անկուշտ խաղամոլի պես տանուլ տվեց մեր տունը, մեր երեխաներին, մեր եղբայրների ու քույրերի ճակատագիրը, մեր ապագան։
Ես, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանս խոստանում եմ, անել ամեն հնարավորն ու անհնարը, որ դավաճանը րոպե առաջ ազատի ՀՀ վարչապետի աթոռն ու կանգնի արդար, համաժողովրդական դատաստանի առջև։



