Վերջապես տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասվա...

Մարտի 29-ի երեկոյան վերջապես տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասված հարցազրույցը: Թե ով է վարել հարցազրույցը, թույլ տվեք չասել, թողնենք ինտրիգը մնա մինչև վերջին րոպեն: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միայն կասեմ, որ ընտրությունը միանշանակ ճիշտ էր, և հենց առաջին րոպեից լավ զրույց սկսվեց: Այն տևեց 2 ժամ 30 րոպե, բնական է, այդ ամբողջը եթեր չենք տա, որպեսզի զերծ մնանք նախկինում ասվածը կրկնելուց ու բաներից, որը կարող է չափից շատ աղմուկ բարձրացնել այսօր: Նպատակը չի եղել աղմուկը, այլ ասել բաներ, որոնք դեռ չեն ասվել:

Ամբողջական տարբերակը կմնա իմ արխիվում և մի օր գուցե հասանելի կդառնա բոլորին: Իսկ հրապարակվող մասը հետաքրքիր, ուղիղ և ինձ բնորոշ անկեղծությամբ մի ծաղկաքաղ է քննարկված բոլոր թեմաների վերաբերյալ:

Հարցազրույցը հասանելի կլինի այս ամսվա վերջում:

Շնորհակալություն»,–գրել է նա։