Նոյեմբերի 8-ին, ժամը 05:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 100 մետր քարշակել են «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ․ Ռ․), որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Խցանման մեջ գտնվող 40 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաները շարունակել են ընթացքը: