
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը։
Ինչպես տեղեկացնում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմը, Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 268 մլն 303 հազար 566 դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Լիճքի խմելու ջրատարի կառուցում՝ 3108 գծամետր երկարությամբ, 2 աղբյուրակապի և 500 խմ տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսից և կավարտվեն այս տարվա ընթացքում։
Արդեն ավարտվել է ջրատարի և 2 աղբյուրակապի կառուցումը, սկսվել է օրվա կարգավորիչ ջրամբարի շինարարությունը։ Շինաշխատանքներն այստեղ ավարտված են մոտ 60-70 տոկոսով։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ն։