Վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ո...

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու - Երեւան - Ակտաու չվերթը։

Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան - Երեւան - Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղեւորներ։

Դեսպանությունից հայտնում են՝ կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։