
Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների արդյունքում բացվել են Սբ Սիոն եկեղեցու հյուսիսային, պարսպապատերի արևելյան հողածածկ մուտքերը։ Եկեղեցու պարագծով կատարված պեղումներից հայտնաբերվել են նաև տապանաքարեր, նորահայտ արձանագիր քարեր։ Պեղվել է նաև պարիսպներին կից կառույցներից մեկը, որտեղից հայտնաբերվել են վանական կյանքին առնչվող հնագիտական գտածոներ։
Տեղում հանդիպում է կազմակերպվել նաև Շատիվանքի վերականգնման մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողության մասնագետների հետ։ Շատիվանքի վերականգնումը կսկսվի օգոստոսին, կտևի 3-4 տարի։
Գնդեվազում մասնագետները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին, տվել ցուցումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թ․։