Վերացվել են «Ապարան թան պլյուս» ապրանքանիշի խ...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաեւ արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը: