Վենսը վստահություն է հայտնել, որ Գազայի հատվա...

Իսրայելի իշխանությունները զգուշացրել են Միացյալ Նահանգներին Գազայի հատվածին հարվածելու ծրագրերի մասին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է kommersant.ru-ն։

Նրանց խոսքով՝ ծանուցումն ուղարկվել է գործողությունների սկսվելուց առաջ:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահություն է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը կպահպանվի: «Դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ մանր բախումներ չեն լինի»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել «ՀԱՄԱՍ»-ի և իսրայելական բանակի միջև: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է «անհապաղ հզոր հարվածներ հասցնել» անկլավին։

Դրանից հետո ՑԱԽԱԼ-ը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։  Զոհվել է առնվազն 65 մարդ։