Առնվազն 21 մարդ է տուժել Վենեսուելայի Սուլիա նահանգում պետական PDVSA նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակաչելով աղբյուրներին։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նավթի պահեստավորման ամբարում։ Գործակալությունը գրում է, որ սկզբում փլուզվել է ամբարի կառուցվածքը, իսկ ավելի ուշ պայթյուն է որոտացել։
Հրշեջ ջոկատների ղեկավարը Reuters-ին հայտնել է, որ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց թիվը հնարավոր է աճի։
PDVSA ընկերությունը Reuters գործակալությանը մեկնաբանություն չի տրամադրել։