
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։
Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների, որոնք ներառում էին
փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ,
արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն,
անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն,
ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։
Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։