Վազգեն Մանուկյանը չի հավատում Արմեն Սարգսյանի...

Չեմ հավատում, որ նախագահը կողմերին սեղանի շուրջ նստեցնելով փորձում էր իրավիճակը հանդարտացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում, վրանի տակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«2,5 տարվա ընթացքում այդ նույն նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ ազդելու  դեպքերի ընթացքի վրա, բերել նրան, որ  սրացումներ չլինեն: Ինքը երբեք չի առաջնորդվել երկրի շահերով, այլ առաջնորդվել է ուրիշ շահերով: Դրա համար իր կոչը ժողովրդի համար գեղեցիկ է հնչում, որ երկրի պապան անհանգստացած երկրի վիճակով ուզում է հավաքել կողմերին, բայց դրդապատճառների առումով խիստ կասկածներ ունեմ: Ինքը շատ հեշտությամբ կարող էր Օնիկ Գասպարյանին ազատելու փաստաթողւթը ուղարկել ՍԴ, բայց դա չարեց եւ սրեց իրավիճակը»,-ասաց նա: