«Հետքը» գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցն ու նրա գործընկերները վաճառել են հանքարդյունաբերությամբ զբաղվող երկու ընկերությունները: Դրանց բաժնետերը դարձել է Վայք համայնքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանը, հաղորդում է Հետքը»:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում ընկերություններում սեփականատերերի փոփոխությունը գրանցվել է Վահե Մակունցի բիզնես գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումից մեկ օր անց:
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին «Իկս մայնինգ», «Սանդինգ մայնինգ», «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ընկերություններում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում զբաղվել են ավազի արդյունահանմամբ և վաճառքով: Մեր հրապարակումից մեկ օր անց՝ 2023թ. օգոստոսի 3-ին, «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների միակ սեփականատերը դարձել է Կառլեն Մինասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



