Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին ժամը 10:13-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։
Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացի Ս. Ղ.-ի (ծնված 1954 թ․) վրա, ով տեղում մահացել է։