Վայոց ձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»...

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: