Վայոց Ձորի մարզում ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ Հակոբյանն իր վարած Ուրալ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդի ինքնությունը պարզվում է: