Վաղը կմեկնարկի վերելակների փոխարինման պիլոտայ...

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը, քաղաքային բյուջեի միջոցներով, կմեկնարկի արդեն վաղը»։ 

Հիշեցենք նաև, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այսօր  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնլ էր, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: 1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա չէ շահագործման: