
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ:
ՔԿ-ն ներկայացրել է Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանի կենսագրությունը:
Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզի Կիրովական քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ,
III-XI.2023թ.` ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ,
2020-2023թթ.` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ,
VIII-VIII.2020թ.` ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի
/N զորամաս/ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ,
2014-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Բազումի քննչական բաժանմունքի պետ,
2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2009-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
2008-2009թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,
2006-2008թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ,
Կրթություն
2006թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
ՀՀ նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: