Օգոստոսի 4-ին անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը: Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:



