
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կարդինալ, կամերլենգո Քեւին Ֆարելը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հաստատման արարողությունը ապրիլի 21-ին, տեղի ժամանակով երեկոյան ժամը 20:00-ին։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պաշտոնական հայտարարության կապակցությամբ, ըստ Հռոմի պապի հուղարկավորության սահմանված կարգի, երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ, կամերլենգո Քեւին Ֆարելը կնախագահի Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ Հռոմի պապի մահվան հաստատման եւ նա դագաղադրման արարողությունը»,- նշվել է հայտարարությունում:Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան, 89 տարեկանում։