Վասիլիս Մարագոսը հյուրընկալվել է Հայաստանի կե...

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունը, դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող  աշխատանքներից։