Վաշինգտոնը կոչ է անում անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և բացել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական պաշարների մատակարարման համար։ լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ: Մենք արձանագրում ենք, որ հումանիտար օգնությունները գտնվում են Լաչինի միջանցքի և Ակնայով անցնող ճանապարհի մոտ, և կրկին կոչ ենք անում անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով մարդասիրական օգնության տեղփոխումը, որոնց կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի կանայք և երեխաները տղամարդիկ: Մենք նաև կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը և խաթարում այս նպատակի իրագործումը: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումը անթուլատրելի է»,-ասվումէ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և երաշխավորի անվտանգությունը, հավելել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։