Վաշինգտոնը եւ Էր Ռիադը քննարկում են անվտանգու...

ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան քննարկում են անվտանգության ոլորտում պայմանավորվածությունների կնքման հնարավորությունը, որոնք կնախատեսեին Իսրայելի հետ թագավորության հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ խոսքը անվտանգության ոլորտի համաձայնագրերի հնարավոր կնքման մասին է։ Դա լիարժեք պաշտպանական փաթեթ չէր լինի, սակայն, Վաշինգտոնի եւ Էր Ռիադի միջեւ, որի ստորագրման հնարավորությունը քննարկվել էր մինչ անցած տարվա հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, նշել է պարբերականը։ Էր Ռիադի դիրքորոշումը, ըստ պորտալի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը անիրական է դարձնում առաջիկայում։

Պորտալի աղբյուրները նշել են, որ «ազգային անվտանգության գծով սաուդցի խորհրդական Մուսաեդ բեն Մուհամեդ ալ-Աիբանը անցած շաբաթ այցելել էր Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է գոծընկերոջ (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյէ Սալիվանի) եւ [ԱՄՆ նախագահ] Բայդենի խորհրդականներ Բրեթ Մակգուրկի եւ Էյմոս Հոքսթինի», ինչպես նաեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այդ հանդիպումներում քննարկվել է երկրների միջեւ անվտանգության, տեխնոլոգիաների եւ էկոնոմիկայի ոլորտում պայմանավորվածությունների կնքման հնարավորությունը, որոնք չէին պարունակի դրույթներ հրեական պետության եւ թագավորության միջեւ հարաբերությունների կարգավորման մասին։