Պետդեպարտամենտը վերանվանել է Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Խաղաղության Ինստիտուտը (USIP) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով, հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։
«Հաստատությունը վերանվանվել է «Դոնալդ Թրամփի Խաղաղության Ինստիտուտ» անունով, քանի որ, ըստ հայտարարության, Պետդեպարտամենտը որոշել է արտացոլել մեր երկրի պատմության մեջ մեծագույն բանակցողի անունը», ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ըստ Washington Post-ի՝ մարտի վերջին ԱՄՆ վարչակազմն աշխատանքից ազատել էր Խաղաղության ինստիտուտի գլխավոր գրասենյակի գրեթե բոլոր աշխատակիցներին։ Արդյունքում, նրանցից մի քանիսը դատական հայց են ներկայացրել՝ պնդելով, որ Սպիտակ տունը լիազորություններ չունի ինստիտուտը լուծարելու համար. այն ստեղծվել է Կոնգրեսի կողմից։ Մայիսին դաշնային շրջանային դատավորը որոշել է, որ Թրամփի գործողություններն անօրինական են, սակայն որոշումը կասեցվել է մինչև բողոքարկումը, հաղորդում է:



