Վաշինգտոնի հետ բանակցությունները Թեհրանի համա...

ԱՄՆ-ը հետապնդում է Իրանին կապիտուլյացիայի հակելու նպատակ՝ նրա հետ նոր գործարքի կնքմամբ, Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման տակ։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքիրն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրմանը զուգահեռ նա հայտարարություններ է արել բանակցությունների պատրաստակամության մասին, քանի որ նրա նպատակը մեզ մոլորեցնելն է։ Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարենք ճնշման տակ։ Կա՞ արդյոք տրամաբանություն սրանում: Ո՞ր խելամիտ մարդը կհամաձայնի բանակցային գործընթացի մեջ մտնել ճնշման տակ եւ սպառնալիքներ լսելով։ Նրանց նպատակն այս բանակցություններում մեր կապիտուլյացիան է։ Իրանը երբեք չի հանձնվի»,- նախարարի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։ Արաղչին Թեհրանում ելույթ է ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։