Վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկն...

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը։

«Նորաթուխ լեյտենանտները Շիրակի Պետական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,- գրել է նա։