
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
Այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Խորաթափանց զրույց՝ իմ գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը»,-նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հանդիպմանն ընդգծվել է նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։
«Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Լեհաստանում է, որտեղ մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։