ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։
Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։
Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի, Fundacja Polsko-Ormiańska լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գրավել է լեհ արվեստասեր հանրության ուշադրությունը. այն գործելու է մինչև 2025 թ. հունվարի 12-ը: