Վարորդների կոպիտ խոսելաձևը պետք է պատժվի. աչք...

Հասկանում եմ, որ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք դրա վրա աչք չենք փակելու: Կարևոր չի նույնիսկ, մենք հիմա հավաքագրում ենք, թե չենք հավաքագրում, մեր այդ խիստ մոտեցումը չի դադարում: Հետևապես առաջին հերթին նաև սպասարկման որակը ունի կարևորություն»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով, անկախ նրանից՝ մի գծում ունենք հավելյալ ավտոբուս, որը դուրս է եկել գիծ, դա պարտադիր չի, որ փակի մյուս գծի պակասորդը. «Այսինքն այս թվերը պարզ չեն գումարվում։ Պակասորդը այն գծերում է, որտեղ պակաս ավտոբուս է դուրս եկել»:

Նա հանձարարեց  խելամիտ ժամկետներում առաջարկել՝ ոնց պետք է այդ թիվը 3%-ից նվազեցնում. «Դա է մեր ցուցանիշը և 3%-ից պակասը արդեն հասկանալի թիվ կլինի, կարծում եմ մեր բոլորի համար։ Եկեք հասկանանք միասին, քննարկենք, թե այդ խնդիրը ոնց ենք լուծում: Եկեք հասկանանք ժամկետները, գործողությունների, քայլերի մեր ծրագիրը»,- ընդգծեց Ավինյանը: