Վարորդական իրավունքի տրման գործընթացը կխստացվ...

Ավելի է խստանալու վարորդական իրավունքի տրման կարգը: Հարցաշարերը ավելի շատանալու են: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նա նշեց, որ 600 հարցի փոխարեն, վարորդական իրավունք ստանալ ցանկացող անձինք կպատասխանեն 1000 հարցի:
ՃՈ պետը բացառեց, որ հնարավոր է գումարով վկայական ձեռք բերել, սակայն չնշեց, թե ինչպես են վերահսկում, որ նման դեպքեր չլինեն:

Անդրադառնալով գծանշանների թարմացման խնդրին՝ Կարապետյանն ասաց, որ անբարենպաստ եղանակի պատճառով այս տարի թարմացումը ուշ է սկսվել:

‹‹Ասֆալտի ջերմաստիճանը պետք համապատասխան լինի սահմանված կարգին, որպեսզի ներկվելուց հետո, այն դուրս չգա և չփչանա››,-ասաց Կարապետյանը:

ՃՈ պետը նշեց, որ հիմա աշխատանքները ընթացքի մեջ են, և կարճ ժամանակում այս հարցը լուծում կստանա: