
Զեղծարարները շատ ժամանակ ներկայանում են ֆինանսական հաստատությունների անվամբ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը:
«Դեպքեր ունենք, որ զանգում են բանկի անունից, ասում են՝ «ձեր անունով, օրինակ, վարկ է ձևակերպվել և որպեսզի կարողանանք վարկը չեղարկել դուք պետք է մուտք գործեք հղումով», կեղծ հղում են ուղարկում: Սպառողները տարբեր տվյալներ լրացնելով և տրամադրելով իրենց տվյալները՝ դառնում են խարդախության զոհ: Դեպքեր կան երբ ներկայանում են, որպես այլ երկրի քաղաքացի և ասում են, թե մարդը ժառանգություն ունի ստանալու, խաբում են նաև կրիպտոներդրումների առաջարկներով»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: