Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանում քանդվել է 8 ինքնակամ շինություն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է Կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:
Նշվել է նաեւ, որ «Տորք Անգեղ» հուշակոթողի հարակից տարածքի բարեկարգումն ընթացքում է: Հանգստի գոտին կառանձնանա արդիական ու հետաքրքիր լուծումներով: