«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից...

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձած կալանավորված անձ Ա․Հ․-ին: Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։