Վարդան Ղուկասյանը քաղաքապետի միակ թեկնածուն է

Ընթանում է Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի միակ թեկնածուն է:

ՔՊ-ն  բոյկոտեց նիստը: ՔՊ ավագանու 14 անդամները ներկա չէին նիստին:

Ուստի նիստին գրանցվեց 18 ավագանու անդամ, քվորում եղավ: Որպես ամենատարեց ավագանու անդամ, նիստը վարեց կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը, ում առաջարկով նիստը սկսվեց տերունական աղոթքով, ապա հնչեց Գյումրու հիմնը: Գյումրու ավագանու կազմում գործում են թվով 5 խմբակցություն:

«Մայր Հայաստան», «Մեր հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները հերթով հայտարարեցին, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու և ապահովելու են ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը: «Հայաստանի կոմունսիտական» խմբակցությունը ներկայացրեց իր թեկնածուին՝ Վարդան Կոլյայի Ղուկասյանին:

Ելույթով հանդես եկավ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Ես ուզում եմ որդեգրել մի սկզբունք, որ եթե քաղաքի շահը ուզում է ետ պահել միանշանակ ինքը հասարակության ու Աստծո առաջ պատասխան կտա: Լսելու ենք բոլորին, եթե կլիներ ՀԿ-ներ կուսակցություններ, որոնք ի շահ քաղաքի կներկայացնեն ծրագրեր, անպայման լսելու ենք ու քննարկենք, իմ ծրագիրն այնպես չէ, որ դոգմա է: Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է: Պետք է լծվենք այս աշխատանքին, որը շատ ծանր է»,- ասաց նա:

Նա խոստացավ որ բյուջեն ավելացնելու է: Հաշվիչ հանձնաժողովը քվեաթերթիկներն է պատրաստում, նսիտը կշարունակվի 11:05-ին: Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ է ավագանու 17 քվե՝ քաղաքապետ ընտրվելու համար: