Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ

Գյումրու ավագանու ընդդիամդիր խմբակցությունները Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ: Նշենք, որ նա առաջադրված միակ թեկնածուն էր:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը: Խմբակցության 14 անդամները չմասնակցեցին ավագանու անդրանիկ նիստին:

Խմբակցության 1-ին համար Սարիկ Մինասյանը գրառմամբ էր հանդես եկել և նշել, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և ընտրելու են ընդդիմության թեկնածուին:

Քվեարկությունն ընթացավ բաց կարգով: Ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ է քվեարկել Ղուկասյանի թեկնածությանը:

Նշենք նաև, որ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ևս չէր մասնակցում նիստին: