Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առ...

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ երկու դրվագով, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով: Օրերս նա անմեղ է ճանաչվել խուլիգանության գործով: