Վարդան Ղուկասյանի գրասենյակի զառանցանքներն ար...

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանի գրասենյակի զառանցանքներն արդեն չափերն անցնում են։

Այն, որ 3 թեկնածուների խաբեությամբ Գյումրեցուց գողացած քվեները պատրաստվում են իրենցով անել` դա ըստ իրենց արդեն մարսել են, հլը մի բան էլ Գյումրեցիների ու Գյումրեցի պատգամավորների իրական բացահայտումները ծանր են տարել և ինչոր տեքստեր են բարբաջանքով գրում պատգամավորների մասին։
Վարդան Ղուկասյանը սկզբի համար պետք է կարողանա դառնալ համայնքի ղեկավար, հետո պետք է կարողանա նայել իրենից 1,7 անգամ շատ` 17188 վստահության քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու աչքերին։
Ժամանակից առաջ չընկնենք, դեռ ամեն ինչ առջևում է»։