Ռադիոյի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Նա նշել է, որ ինքը Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիրներից է եղել, հատկապես «Ոսկե ֆոնդի» սիրահարը: Նա նաև հույս է հայտնել, որ Հանրային ռադիոն կվերականգնի իր նախկին համբավը:
Փաշինյանը հիշեց՝ մոտ 1 տարի առաջ Հանրային ռադիոյում այլ կարգավիճակով էր.«Ես ուրախ եմ, որ այսօր կրկին այդ նույն սենյակում եմ, ինչ նախորդ տարի` ապրիլի 14-ին, երբ ես ներխուժել էի: Էլի եմ ներողություն խնդրում բոլոր այն աշխատակիցներից, որոնք այդ օրը մեր գործողությունների պատճառով անհարմարություններ են ունեցել: Դա քաղաքացիական քայլ էր: Ըստ էության, ստացվում է` ես եկա այստեղ կիսատ գործս ավարտին հասցնելու: Այն ժամանակ ես այս ստուդիա մտել էի ուղիղ եթերի ակնկալիքով: Էն ժամանակ չստացվեց, հիմա ստացվեց»:
Զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը շրջեց նաև ռադիոյի շենքում՝ աշխատակիցներին շնորհավորելու և տոնական տորթը համտեսելու համար: Ի դեպ, դեռ այցի սկզբում վարչապետը զարմացել էր՝ տեսնելով դեռ նախորդ տարվա ներխուժումից կոտրված դուռը չվերանորոգված: Մինչև զրույցի ավարտը դուռը նորոգվեց: Վարչապետն անձամբ ստուգեց ու ռադիոյի աշխատակիցներին շնորհավորեց նաև դռան նորոգման առթիվ:«Ես ուրախ եմ, որ այսօր կրկին այդ նույն սենյակում եմ, ինչ նախորդ տարի` ապրիլի 14-ին, երբ ես ներխուժել էի: Էլի եմ ներողություն խնդրում բոլոր այն աշխատակիցներից, որոնք այդ օրը մեր գործողությունների պատճառով անհարմարություններ են ունեցել: Դա քաղաքացիական քայլ էր: Ըստ էության, ստացվում է` ես եկա այստեղ կիսատ գործս ավարտին հասցնելու: Այն ժամանակ ես այս ստուդիա մտել էի ուղիղ եթերի ակնկալիքով: Էն ժամանակ չստացվեց, հիմա ստացվեց»:



