«Կարծում եմ, որ վարչապետի հայտարարույթունն այն մասին, որ նոր Հայաստանում չեն լինելու ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դռներ են փակել մեկ բուհին չի վերաբվերվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Պատգամավորն ասաց, որ «դուռ փակել» հայտարարության տակ պետք է հասկանալ համակարգի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կրթության որակի, միջավայրի և տարիներ շարունակ գործող արատավոր համակարգի մասին: Պատգամավորը շեշտեց, որ բուհերում աշխատելու տարիներ ինքը ևս բազմիցս ենթարկվել է ճնշումների, երբ ամեն անգամ քննադատաբար է արտահայտվել գործող իշխանությունների հասցեին:
Անդրադառնալով մամուլում եղած այն հրապարակումներին, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին փորձ է արվում ազատել ռեկտորի պաշտոնից, որպեսզի Հովհաննիսյանը զբաղեցնի այդ պաշտոնը, պատգամավորը պատասխանեց.
«Զարմանում եմ, որ հոդվածագիրը գիտի իմ երազանքների մասին, խնդրեի, որ մնացած երազանքներիս մասին էլ գրի, որ ես էլ իմանամ, թե ինչ երազանքներ ունեի: Ցավալի է, երբ մամուլը նման բաներ է գրում: Հետաքրքիր է, որ այն գործիչները, ովքեր ժամանակին կրթական համակագին ստիպել են քաղաքականանալ, այսօր խոսում են այն մասին, թե վարչապետը լիազորություններ է գերազանցում: Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին, որ նմանատիպ պրակտիկաներն այլևս չկրկնվեն»:



