Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական նոր տարվա կապակցությամբ:
Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն և բարօրություն բոլոր ընտանիքներին։
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանը և ամրապնդմանը:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների լավագույն մաղթանքներս»:
ՉԺՀ պետական խորհրդի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի պետական խորհրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն, բարօրություն և դրված նպատակների իրականացում։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և գործնական համագործակցության հետևողական զարգացումը:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն և հաջողություն»: