Վարչապետը «Սանիթեք»-ի աշխատանքը գնահատում է վ...

Այսօր համապետական շաբաթօրյակի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «Սանիթեք»-ի աշխատանքը, ասաց՝ վատ։

«Բայց եթե այս պահին ասենք՝ «Սանիթեք, դու վատ ես աշխատում, այլևս չպետք է աշխատես», աղբը քաղաքում դրանից քչանալո՞ւ է, թե շատանալու է։ Քաղաքապետը չպետք է այնպիսի լուծում տա, որ Երևանը հայտնվի կրկնակի, եռակի աղբի տակ։ Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի։ Այսօր ինքը մենաշնորհ է։ Այլ օպերատորը մեկ օրում չի լինի, մի քանի ամիս է պետք։ Աղբից ելք կա, հիմա հենց դա ենք ցույց տալիս», - մանրամասնեց վարչապետը։