Վարչապետը պետք է թուլացնի կախվածությունը, քան...

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակին` Politik.am-ը դիվանագետ Արա Պապյանի հետ խոսեց հնչած այն կարծիքների մասին, որոնց համաձայն` Նիկոլ Փաշինյանը այժմ աչքի է ընկնում պռոռուսական քաղաքականություն վարելով, ինչը պատգամավոր Փաշինյանի դեպքում չէր նկատվում և հաճախ հակասություններ է առաջացնում Միացյալ նահանգների հետ  հարաբերություններում:

Արա Պապյանի խոսքով` պետք է հստակ տարբերակում մտցնել Փաշինյան ընդդիմադիր պատգամավորի և Փաշինյան վարչապետի միջև: Ընդդիմադիր պատգամավորը, ըստ էության, պետք է քննադատի իշխանությանը, ինչը հաճախ կարող է տեղին լինել: Իսկ վարչապետը հաշվի է նստում որոշակի իրողությունների հետ, որոնցից շատերը Փաշինյանի մեղքը կամ գործունեության հետևանքը չեն.

«Մեզ համար որևէ միակողմանի կախվածություն ցանակալի չէ, լինի Ռուսատանից, Միացյալ նահանգներից, թե ՈՒզբեկստանից: Ժամանակին բավականին հաջող կարողանում էինք քիչ թե շատ կոմպլիմենտար քաղաքականություն իրականացնել: Ցավոք սրտի, հիմա դա մի շարք պատճառներով շատ ավելի դժվար է դարձել: Գտնում եմ, որ վարչապետը քայլ առ քայլ պետք է թուլացնի տնտեսական և անվտանգության կախվածությունը, քանի որ առաջիկայում Ռուսատանին  շատ ավելի վատ օրեր են սպասվում, քան հիմա է, և այդ ամբողջը անդրադառնալու է մեզ վրա: Մյուս պատճառն այն է, որ Ռուսատանի հետ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունից ելնելով` առաջիկա հունվարի 1-ից մաքսատուքերի բարձրանացումը կվատացնի մեր վիճակը»:

Ապա Պապյանը ավելացրեց` պետք է ամեն բան արվի ինչպես տնտեսական առումով վիճակը բարելավվելու, այնպես էլ անվտանգության հարցով այլընտրանքեր ստեղծելու ուղղությամբ, այդ թվում` ԱՄՆ-ի հետ պետք է ավելի ջերմ հարաբերություններ լինեն: