Քիչ առաջ խորհրդարանում Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին` խնդրելով պարզաբանել «Սու30» օդանավերի վերաբերյալ վարչապետի արած տարբեր հայտարարությունները, որոնք, ըստ մամուլի՝ հակասում են իրար: Վարչապետն այս անգամ մի նոր անհասկանալի պատասխան տվեց` նշելով, թե երկու տարի առաջ այդ Սու30-ները վարժանքներ կատարել են այլ` նախկինում ձեռք բերված հրթիռներով, իսկ ինքը Արագածոտնի մարզում հայտարարել է, որ նոր` ավելի համապատասխան հրթիռներ, ցավոք սրտի, մինչև պատերազմը չեն հասցրել ձեռք բերել:



