ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել անհայտ պայմաններում մահացած զինծառայողի հարազատների հետ, ովքեր այսօր բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության մոտ։ Բողոքավորները երկար ժամանակ փակ պահեցին Տիգրան Մեծ պողոտան, որից հետո վարչապետը համաձայնվեց հանդիպել զոհված զինվորի ծնողների հետ։ Այժմ հարազատները մտել են կառավարության շենք, որպեսզի հանդիպեն Փաշինյանի հետ։



