ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գործունեությամբ նվաստացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը ներքաղաքական կյանքում։ Այսօր Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շտապեց հանրությանը տեղեկացնել, որ «կոչումներ է շնորհել» մի շարք զինվորականների և արդարադատության պաշտոնյաների․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.
- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում․․․․․․»։
Իր գրառման վերջում վարչապետ Փաշինյանը հատուկ շեշտել էր նախագահ Արմեն Սարգսյանի ներկայիս դերակատարումը ՀՀ ներքաղաքական կյանքում․ «Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:
Փաշինյանը իր այս գրառմամբ իր վրա է վերցրել ՀՀ նախագահի լիազորությունները։ Ըստ ՀՀ Սահմանադրության 133 հոդվածի` հենց նախագահի որոշմամբ են զինվորական բարձրագույն կոչումներ շնորհվում, իսկ վարչապետի գործառույթը միայն առաջարկելն է․ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»,- ասվում է 133 հոդվածի 2-րդ կետում:



