Վարչապետը երկօրյա արձակուրդի կմեկնի. օրերն ար...

Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Այցի ժամանակ նա նաև խոսել է մայիսի 8-ին սպասվող ասուլիսց և տեղեկացրել, որ հունիսին պատրաստվում է մեկնել երկօրյա հանգստի.

«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդի մեկնել: Կլինեմ Հայաստանում, ուղղակի աշխատանքից կկտրվեմ: Եթե հաշվենք մարտի 31-ից, ապա մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային վիճակից կտրվել: Թերևս միակ բացառությունը եղել են ամանօրյա տոները: Ուստի հունիսի սկզբում մեկ-երկու օրով արձակուրդ կմեկնեմ»: