Փաշինյանը Բլենհայմյան պալատում մասնակցում է Ե...

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի ալիքում՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:Միջոցառման շրջանակում կունենամ երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ»,- գրել է նա:

Նրան դիմավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Քիր Սթարմերը։