Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Այսօր սպասվում է կառավարությունների ղեկավարների նեղ, իսկ հունիսի 21-ին՝ ընդլայնված կազմով նիստը: