Վարչապետին համարել եմ իմ հարազատ եղբայրը, վար...

Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր՝ ավագ եղբայր: Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Մենք ունեցել ենք շատ ջերմ, ընկերական ու մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիսը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը:

Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջը ամեն պահի զանգել, կապը կորում է, ես դա բնական և նորմալ եմ համարում»,- նշել է նա