Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի եւ հարգանքի տուրք մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Փաշինյանը մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, հաղորդում է «Գալա TV»-ն:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ:

Արարողությանը մասնակցում են նաեւ տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ: