Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննար...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունորի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր:   

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանըհողատարածքների բաշխվածությանըոռոգելի տարածքների ընդլայնմանըհողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներինմինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներինՔննարկվել են հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանըհողերի մշակության և կոնսոլիդացման համար առաջարկվող տնտեսական մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը վերաբերող հարցեր:

«Կարևորվել է ոռոգման ջրով ապահովվածսակայն չմշակվող հողատարածքների գույքագրումըհողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերը նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակությունշահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումըայդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքումԿառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբորը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզՎարչապետն անհրաժեշտ է համարել նաև պիլոտային ծրագրի իրականացումըինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն: